|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանը հանդես է եկել որպես դատախազության և Քննչական կոմիտեի դուստր ձեռնարկություն»,-լրագրողների հետ զրույցում , դատարանի բակում, կարծիք հայտնեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը։
Փաստաբանը նշել է, որ քննչական մարմինը կարծում է, որ կան կալանքի ժամկետը երկարաձգելու բավարար հիմքեր և խնդրել է կալանքը մեկ ամսով երկարաձգել։
«Մեր գնահատմամբ՝ միջնորդությունը ապօրինի է և չունի որևէ կապ իրականության, իրավունքի և իրավագիտության հետ։ Միջնորդության մեջ բերված է Վճռաբեկ դատարանի հիմնավորումը։ Մենք դա դեռ չենք ստացել։ Թող ներեն ինձ Վճռաբեկ դատարանի գործընկերները, բայց այս գործով տպավորություն է ստեղծվում, որ այն հանդես է գալիս որպես դատախազության և Քննչական կոմիտեի դուստր ձեռնարկություն»,-հայտարարեց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։