կարևոր
3394 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 12:52
Քաղաքական

Ըստ Սինանյանի՝ ՀՀ վարչապետի մեքենայի վրա ձու շպրտելն ավելի դատապարտելի է, քան դրոշ պղծելը

Որքան ես տեղյակ եմ այն մարդկանց, ում մուտքը արգելվել է ՀՀ բոլորը կապված են մեկ միջադեպի հետ, դա մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Ես այդ որոշումը կայացնելուց չեմ մասնակցել և ասեմ նաև բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան, իսկ ձու նետելը ոչ մի տեղ ընդունելի չէ»,- ասաց նա։

Լրագրողը հիշեցրեց, որ քաղաքացին Մակրոնին  հարվածել է, բայց իր նկատմամբ ոչինչ չի իրականացվել, որին ի պատասխան հանձնակատարը լրագրողին հորդորեց այդ մասին Մակրոնին հարցնել։

Լրագրողներից մեկը հիշեցրեց նաև, որ 2018 թվականին իրենց իշխանությունը գնում էր դագաղներով մարդկանց տներ, հարցին, թե արդյո՞ք դա ընդունելի է իր համար, Զարեհ Սինանյանը ասաց, որ ինքը նման բան չի ասել․

«Դուք ինձ հարցրել եք, թե ինչի հետ է կապված դաշնակցական գործչի մուտքի արգելքը, ես ասել եմ և որակումներ չեն տվել։ Ասել եմ, որ ձու նետելը` մանավանդ պետական սիմվոլները կրող որևէ բանի վրա, որի մեջ նստած է ՀՀ վարչապետը, դա բողոքի անընդունելի ձև է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին ահաբեկչական «Սասնա ծռեր» շարժման մի շարք երիտասարդներ Ֆրանսիայի հրապարակում պղծել էին Արցախի դրոշը, սակայն այդ երիտասարդներից ոչ մեկին ո՛չ ձերբակալեցին, ո՛չ էլ արտաքսեցին երկրից կամ պերսոնան նոր գրատա ճանաչվեցին: 

Անդրադառնալով Լաչինի միջանցքի թեմայով ցույցերին, Սփյուռքի հանձնակատարը նշեց, որ ցույցեր տեղի ունենում են․ «Նույնիսկ Ռուսաստանում է ցույցեր լինում, Սփյուռքը ակտիվանում է։ Մենք բոլորս ուզում ենք, որ Լաչինի միջանցքը րոպե առաջ բացվի, սակայն արդյունքի դեռ չենք հասել»,- նշեց նա։