կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 14:42
Քաղաքական

Ազգային ժողովը սեպտեմբերի 4-ին արտահերթ նստաշրջան կգումարի

Ազգային ժողովը սեպտեմբերի 4-ին արտահերթ նստաշրջան կգումարի

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը։

Օրակարգում ներառված է յոթ հարց՝

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

«Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում)։

Օրակարգին հարցերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։