|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 18-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, հուլիսի 22-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին:
Արտահերթ նստաշրջանը կգումարվի ԱՀ Նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով, որը ներառում է Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի (երկրորդ ընթերցում), «Կուսակցությունների մասին» օրենքի (երկրորդ ընթերցում) և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի (երկրորդ ընթերցում) վերաբերյալ հարցերը։