Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ հունիսի 13-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 37-րդ հոդվածների համաձայն՝ հունիսի 14-ին ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով, ԱԺ գումարելու մասին:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու հանդես է եկել Հանրապետության նախագահը՝ հետեւյալ օրակարգով.
1. «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով,
2. «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը,
3. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով,
4. «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով: