|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին քայլեր ձեռնարկել և ազգային կառավարություններին բյուջետային ավելի մեծ ազատություն տրամադրել՝ տնային տնտեսություններին և բիզնեսին էներգակիրների գների նոր ցնցումից պաշտպանելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
«Մեզ անհրաժեշտ է ավելի մեծ ազատություն՝ մեր քաղաքացիներին և բիզնեսներին պաշտպանելու համար: Մենք պետք է տնտեսական կառավարման շրջանակում գտնենք անհրաժեշտ լրացուցիչ ճկունություն, որպեսզի անդամ պետությունները կարողանան ընդունել աջակցության նոր միջոցառումներ՝ միաժամանակ պահպանելով պետական ֆինանսների կայունությունը»,- ասել է Հունաստանի վարչապետը:
Դիմելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոխմբի նախագահ Կիրիակոս Պիերակակիսին՝ Միցոտակիսը նշել է, որ Եվրոպայում էներգետիկ վերջին ճգնաժամը ձգձգվում է ավելի երկար, քան սպասվում էր, մինչդեռ Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտների վրա ուժգնացող հարձակումները սպառնում են այն վերածել թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մարտահրավերի Աթենքի համար։
Հունաստանը շարունակում է մնալ ԵՄ 27 երկրների շարքում ամենաբարձր պետական պարտքն ունեցող պետությունը։ Չնայած տնտեսական աճին՝ կառավարության կողմից տրամադրվող առատաձեռն սուբսիդիաների և հարկային արտոնությունների լայնածավալ միջոցառումների ալիքը լրջորեն բարդացնում է այդ հսկայական պարտքը կրճատելուն ուղղված ջանքերը։