կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-26 16:21
Հասարակություն

26.000.000 դրամի օժանդակություն՝ «Օգնիր հայրենակցիդ» ծրագրով. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի և ՀԵՄ-ի ընթացիկ հաշվետվությունը

26.000.000 դրամի օժանդակություն՝ «Օգնիր հայրենակցիդ» ծրագրով. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի և ՀԵՄ-ի ընթացիկ հաշվետվությունը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ներկայացրել են «Օգնիր հայրենակցիդ - #Միասինկհաղթենք» ծրագրի ընթացիկ հաշվետվությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի hայրենակիցներ,

Ապրիլի 16-ին ՀՅԴ  Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ և ՀՅԴ մարզային կառույցների օժանդակությամբ մեկնարկեց «Օգնիր հայրենակցիդ -  #Միասինկհաղթենք» ծրագիրը, որի նպատակը Հայաստանում բնակվող սոցիալապես անապահով և ճգնաժամի առջև միայնակ մնացած ընտանքիներին օգնության տրամադրումն էր։

Ծրագրի շրջանակներում մեկնարկեց հանրային դրամահավաք, որից գոյացած միջոցներով պատրաստվում են առաջին անհրաժեշտության պարենամթերքով արկղեր և ուղղվում տարբեր մարզերում բնակվող մեր հայրենակիցներին։

Մինչ այս պահը ընդհանուր առմամբ նվիրատուների շնորհիվ մուտքագրվել է շուրջ 26.000.000 դրամ: Սույն աշխատանքներում իրենց նյութաբարոյական աջակցությունն են ցուցաբերել ՀՄԸՄ-ի Հայաստանի կառույցը և Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ):

Արդյունքում մեր նվիրատուների կողմից տրված միջոցների շնորհիվ մինչ այս պահը հնարավոր է եղել օժանդակել շուրջ 2700 ընտանիքի , որոնք մենք հասցրել ենք Հյաստանի 8 մարզերում և Երևանում բնակվող ընտանքիների։

Ստորև ներկայացնում ենք օժանդակությունն ըստ մարզերի.

  1. Վայոց Ձոր- 155 ընտանիք
  2. Տավուշ- 285 ընտանիք
  3. Գեղարքունիք-306 ընտանիք
  4. Շիրակ-354 ընտանիք
  5. Կոտայք-85 ընտանիք
  6. Լոռի-482 ընտանիք
  7. Արագածոտն-265 ընտանիք
  8. Սյունիք-300 ընտանիք
  9. Երևան-170 ընտանիք
  10. Երևան, Հայրենադարձներ 265 ընտանիք

 

Ա փուլի շրջանակում ծրագիրը կամբողջանա Տավուշի և Կոտայքի մարզերում, իսկ Արմավիրի և Արարատի մարզերում ծրագիրն ամբողջությամբ կիրագործվի առաջիկա ժամանակներում:

Ծրագիրն այժմ էլ ընթացքի մեջ է։ Սակայն ներկա պահին նկատի ունենալով Լիբանանի և Սիրիայի հայկական համայնքներում ստեղծված իրավիճակը, մեր ջանքերն ուղղել ենք վերոհիշյալ համայնքներին մեր կարողությունների սահմաններում օժանդակելուն:

Մենք վճռական և անկոտրում ենք՝ երկու ուղղություններով շարունակելու մեր աշխատանքները:

Այս ծրագիրը հնարավոր է դարձել իրագործել բացառապես մեր նվիրատուների շնորհիվ, ովքեր այս դժվարին ժամանակաշրջանում մեզ են վստահել հայրենակիցներին օգնելու պարտավորությունը։ Սփյուռքի տարբեր համայնքներում, հատկապես՝ ԱՄՆ-ի Արևմտյան շրջանում, շարունակվում է «Օգնիր հայրենակցիդ - #Միասինկհաղթենք» նվիրահավաքի աշխատանքները: Կրկին անգամ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նվիրատուներին և ՀՅԴ համահայկական կառուցին, որի միջոցով հնարավոր եղավ կազմակերպել և իրագործել այս կարևոր ծրագիրը:

Կից ներկայացնում ենք մինչև այս պահը ծրագրին գումար նվիրաբերածների ամբողջական ցանկը:

 

                                         Հայ Յեղափոխական Դաշնակցության 

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական և

Հայաստանի երիտասարդական միություններ

 

 

ՑԱՆԿ

«Օգնիր հայրենակցիդ -  #Միասինկհաղթենք» ծրագրի նվիրատուների

 

1.      ԱՄՆ-ի Նոր Ջուղա Զարթոնք միություն  

2.      Արեւելյան ԱՄՆ ՀՅԴ Երիտասարդական միություն 

3.      Կանադայի ՀՅԴ կառույց  և  հայկական համայնք 

4.      Անգլիայի ՀՅԴ կառույց և համակիրներ  

5.      ԱՄՆ-ի Սասուն  հայրենակցական միություն 

6.      ԱՄՆ Ալեքս Պիլիպոս դպրոցի սաներ եւ ուսուցչական կազմ  

7.      ՀՅԴ Արեւմտյան ԱՄՆ-ի ընկերներ 

8.      ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միություն  

9.      ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միություն  

10.  ՀՅԴ Շվեդիայի  երիտասարդական միություն 

11.  ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն 

12.  ՀՅԴ Նիդրլանդների երիտասարդական Միություն  

13.  ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միություն  

14.  Նոր Ջուղայի Կրոնական խորհուրդ   

15.  Հովիկ Ջուլհաջյան (Նիդեռլանդներ) 

16.  Նշան Փիրումյան (ԱՄՆ)

17.  Վիգեն Բաղումյան (Թեհրան-Իրան) 

18.  Վաչե Թովմասյան (ԱՄՆ)

19.  Էլմա Խաչատրյան  (Նոր Ջուղա -Իրան)  

20.  Նազարեթ Խարբերթյան  (Հայաստան) 

21.  Ոմն Կանադա

22.  Հրանտ Մարգարյան  (Հայաստան) 

23.  Ոմն Հայաստան   

24.  Հիլդա Քոթանջյան (Բելգիա)

25.  Ոմն Հայաստան

26.  Արթուր Աղաբեկյան (Արցախ) 

27.  Ոմն (Անգլիա )

28.  Արտաշես Չոքալյան 

29.  Սարհատ Փափազյան (Հայաստան)

30.  Վրեժ եւ Լյուսի Հալեպյան 

31.  Ոմն (Հայաստան)   

32.  Քրիստինե Վարդանյան (Հայաստան)

33.  Ազատուհի Սիմոնյան (Հայաստան) 

34.  Արևիկ Աշեգյան  (Հայաստան)   

35.  Ռուբեն Պողոսյան (Հայաստան)

36.  Արմեն և Շահեն Աբուլյան (ԱՄՆ)

37.  Վարդգես – Շանթ Շղրդումյան (ԱՄՆ)

38.  Ոմն ( Հայաստան)

39.  Րաֆֆի Մարտիրոսյան  ԱՄՆ  

40.  Ոմն (Հայաստան)  

41.  Ռազմիկ Ազիզյան  (Հայաստան)   

42.  ՀՅԴ Վանաձորի երիտասարդական միություն 

43.  Նժդեհ Լափաջյան  (Հայաստան)

44.    Սալբի Ստեփանյան (Հայաստան) 

45.  Թամար Քելեշյան  (Հայաստան) 

46.  Ծովակ Մանջիկյան (Հայաստան) 

47.  Ոմն (Հայաստան)

Տես նաև՝ Հերթական կանգառը՝ Վարդենիս․ ՀՅԴ սոցիալական աջակցության ծրագիրը շարունակվում է

Տես նաև՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 272 ընտանիքներ ևս դարձան ՀՅԴ սոցիալական աջակցության ծրագրի շահառու

Տես նաև՝ Հերթական կանգառը՝ Բերդի շրջան․ ՀՅԴ սոցիալական աջակցության ծրագիրը շարունակվում է