կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-25 12:57
Քաղաքական

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը և ՀԵՄ-ը ՀՅԴ մարզային կառույցների հետ միասին շարունակում են օրավուր հացի խնդիր ունեցողներին օգնության տրամադրման աշխատանքները

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը և ՀԵՄ-ը ՀՅԴ մարզային կառույցների հետ միասին շարունակում են օրավուր հացի խնդիր ունեցողներին օգնության տրամադրման աշխատանքները

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ընկերները գործուն մասնակցություն են ցուցաբերում օրավուր հացի խնդիր ունեցողներին օգնության տրամադրման աշխատանքներին։

Հիշեցնենք, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները, ՀՅԴ մարզային կառույցների հետ համատեղ մեկնարկել են Հայաստանի սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու ծրագիրը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները մեկնարկել են նաև դրամահավաքի ծրագիրը, որից գոյացած միջոցներով մեր կարիքավոր հայրենակիցներին օգնություն կտրամադրվի։

Դու՛ էլ կարող ես քո բաժին օգնությունը տրամադրել օրավուր հացի խնդիր ունեցող հայ ընտանիքներին։