կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-25 12:46
Արցախ

Քաշաթաղի ղեկավարն աշխատանքից ազատվել է՝ պաշտոնական դիրքը չարաշահելու համար

Քաշաթաղի ղեկավարն աշխատանքից ազատվել է՝ պաշտոնական դիրքը չարաշահելու համար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշումը հաստատել է.

«Պատճառը իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությանբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը:

Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի»: