| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Փաստի առթիվ ծառայության քննիչի որոշմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Ա. Մ.-ն:
Այսպես, նախաքննական նյութերի համաձայն, Ա. Մ.-ն, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթապահել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՁՊՎ-ում, որի խցում այդ օրը պահվել են ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Ա. Ա.-ն և ՀՀ ԱՆ Հրազդան ՔԿՀ կալանավոր Ռ. Ա.-ն, ովքեր Մարտունի քաղաք էին տեղափոխվել իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերով նշանակված դատական նիստերին մասնակցելու համար:
Նույն օրը երեկոյան կալանավորներից Ռ. Ա.-ն կանչել է հերթապահող ոստիկան Ա. Մ.-ին և խնդրել իրեն ուղեկցել ՁՊՎ-ի սանհանգույց: Ա. Մ.-ն, խախտելով ՁՊՎ ներքին կանոնակարգի պահանջները, առանց ՁՊՎ պետի կամ նրա օգնականի մասնակցության բացել է դեպի խուց տանող մետաղյա ճաղավանդակներով երկու դռները, ապա` խցի դուռը, իսկ կալանավորին սանհանգույց ուղեկցելիս բոլոր երեք դռները թողել է բաց վիճակում: Այնուհետև, կալանավորին խուց վերադարձնելու փոխարեն, նրա հետ գնացել է սնունդ ընդունելու համար հատկացված սենյակ: Այդ ընթացքում խցում պահվող մյուս կալանավոր Ա. Ա.-ն, օգտվելով տևական ժամանակ առանց հսկողության մնալու հանգամանքից, կարողացել է չկողպված դռներով հասնել ոստիկանի աշխատասենյակ, որտեղից վերցնելով դեպի տուգանային հրապարակ տանող ելքի դռան բանալիները` ՁՊՎ-ից դիմել է փախուստի:
Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: