կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-23 13:43
Սփյուռք

Լիբանահայութեան հայրենադարձութիւնը

Լիբանահայութեան հայրենադարձութիւնը

Լիբանանի մայրաքաղաք՝ Բէյրութում տեղի ունեցած ահաւոր, ցնցիչ ու մահաբեր պայթիւնը, ցնցեց ոչ միայն լիբանանահայութեանն ու հայութեանը, այլ համայն մարդկութեանը: Պայթիւնից յետոյ հայութեան ցաւին ու կսկիծին զուգընթաց, ոմանց կողմից զգացական կերպով ծայր է առել զրոյցներ, այն մասին որ իբթէ պայթիւնը տեղի է ունեցել դիտաւորեալ և քաղաքան նպատակով, ոստի լիբանահայութեանը փրկելու համար անհրաժեշտ է հայրենադարձութիւն կազմակերպել, մինչդեռ մինչ այսօր մասնագէտների կողմից կատարած ուսունասիրութիւնները չեն հաստատում այդ վարկածը:

Եթէ նկատի ունենանք որ ազգերն ապրում ու գոյատևում են միայն հայրենիքում, հետևաբար հայրենադարձութեան բուն նպատակը, սփիւռքահային ձուլումից փրկելն է, և սփիւռքն էլ ինքնանպատակ չէ այլ նա իր գոյութիւնը, հայապահպանման դժւարին աշխատանքներով սփիւռքում պահում է որպէսզի մի երջանիկ օր հայրենիք վերադառնայ ուստի անհրաժեշտ է որ հայրենադարձութիւնը կազմակերպել նախ այն երկրներից որոնց քաղաքական պայմանները աննպաստ են հայութեան համար և աւելի շատ ենթակայ են ձուլման և ապա հերթաբար ուրիշ երկրներից: Արդ տեսնենք թէ ինչպէս է Լիբանանի և լիբանահայութեան վիճակը:

Լիբանանի պետական համակարգը համայնքային է և հայութիւնն էլ եօթն համայնքներից մէկն է համարւում որի բերումով հայութիւնը կարողանում է իր լիարժէք մասնակցութիւնը ունենալ երկրի օրէնսդիր, գործադիր ու դատական կառոյցներում որն և քաղաքական նպաստաւոր պայմաններ է ստեղծում հայութեան համար, ի նպաստ հայ դատի աշխատանքների, թէ ներքին և արտաքին ճակատներում:

Լիբանահայերը որպէս ցեղասպանութեան ենթարկւած ժողովրդի սերունդ ոչ միայն պահել են իրենց ինքնութիւն այլև իրենց տքնաջան աշխատանքով ստեղծած, ազգային, եկեղեցական, մարզա-մշակութային և զանազան կազմակերպութիւններով լայնածաւալ աշխատանք են կատարել հայապահպանման վեհ գործին, ոչ միայն Լիբանանում այլ և աշխահացրիվ հայութեան մօտ: Լիբանահայը իր ազգային բեղուն գործունէութիւնից բացի մեծ ներդրում է ունեցել Լիբանանի տնտեսութեան զարգացմանը որն ևս իր հերթին անհատական բարեկեցիկ կեանք ստեղծելուն զուգահեռ օգտակար է հանդիսացել նաև հայ ժողովրդի ընդհանրական շահերին: Հետևաբար այսօր լիբանահայութիւնը ոչ ձուլման վտանգի առջև է կանգնած և ոչ էլ քաղաքական աննպաստ՝պայմանների:

Ի մտի ունենանք նաև որ մեր դարաւոր թշնամու հակահայ ծրագրներից է չեզոքացնել ու նւազեցնել հայերի ունեցած ազդեցութիւններն ու թւաքանակը, իրենց բնակած երկրներում որի իրականացման համար զանազան կազմակերպութիւնների միջոցով խրախուսում ու լայն հնարաւորութիւններ է ստեղծում արտագաղթողների համար:

Զանգւածային հայրենադարձութիւնը լոզունգներով ու բարի կամեցողութեամբ չէ որ իրականանում է այլ սփիւռքի հետ համախորհուրդ, պետութեան կողմից կազմւած մանրակրկիտ և երկարամեայ ծրագրով, համապատասխան բիւդջէով և գերմադկային կամքով, ճիգ ու ջանքով որի իրականացման համար այսօր մեր հայրենի պետութիւնը ոչ հնարաւորութիւնն ունի ոչ կամքը, ոչ ծրագիրն ու ոչ էլ բիւդջէն:

Համաձայն միջազգային օրէնքների, ազատ տեղափոխութիւնը, մարդ անհատի անկապտելի իրաւունքն է, ոչ ոք իրաւունք ունի որևէ մէկին պարտադրել բնակութեան վայր ընտրելու համար, արդ եթէ որևէ լիբանահայ կկամենայ ազատ կամքով բնակութիւն հաստատել Հայաստանում, ազգային մարմինների և հայրենի պետութեան պարտականութիւնը պէտքէ լինի, ըստ ամենայնի նեցուկ կանգնել ու լայն հնարաւորութիւններ ստեղծել յիշեալների նկատմանբ, իսկ արտագաղթողներին ևս խրախուսել, օտար ափեր գաղթելու փոխարէն, ներգաղթեն հայրենիք, քանզի անհատաբար կամ ընտանիքով ներգաղթողներին աւել դիւրին է պատսպարել քան զանգւածային ներգաղթողներին:

Վստահ եմ, մեր աշխատունակ, ջանասէր, հայրենասէր ու անկոտրուն կամքի տէր լիբանահայութիւնը, համազգային և միջազգային օժանդակութեանց շնորհիւ և նոյնիսկ առանց ակնկալութեան այդ օժանդակութեանց, շատ շուտով, պիտի վերակառուցի իր քանդւած օջախները և վերագտնելով իրեն, պիտի ստեղծի իր բնականոն կեանքը:

Ով որ հայ է ինչ կսպասէ…… արդէն ժամանակն է Լիբանահայութեանը օգնութեան հասնել:


ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Նոր-Ջուղա
21-8-2020թ.