Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Թուրքամետ ահաբեկիչները պատասխանատվություն են վերցրել ռուս գեներալի մահվան համար: Այս մասին հաղորդվել է «Directorate 4» Telegram-յան ալիքում:
«Սաիրին Ֆի Արդ Դեյր Էզ-Զոր» խմբավորման ռեսուրսները, որոնք, իբր, Ջեյշ Վաթանյա Սուրիայի մաս են կազմում, հայտարարել են իրենց մասնակցության մասին ռուս և սիրիական զորքերի դեմ իրականացված ահաբեկչական հարձակման ժամանակ: Համաձայն հայտարարության՝ Ալ-Մուհասան շրջանում պայթյունի հետևանքով սպանվել է ռուս չորս սպա և «Ազգային պաշտպանության ուժերի» տասներեք անդամ:
Դրանից հետո զինյալները մեկ այլ հայտարարություն են տարածել՝ ուղղված սիրիական Դեյր Էզ-Զոր նահանգի բնակիչներին: Դրանում նրանք մարդկանց խնդրել են հեռու մնալ անցակետերից, շենքերից և ստորաբաժանումներից, որոնք պատկանում են ռուս և սիրիական զորքերին, «Սիրիայի ժողովրդավարական ուժերին», ինչպես նաև իրանամետ խմբավորումներին: Ըստ նրանց՝ նրանք շուտով կսկսեն ռազմական գործողություններ վերը նկարագրված ուժերի դեմ, և հույս ունեն, որ խաղաղ բնակիչները չեն տուժի:
Չնայած հայտարարություններին, խումբը չի ապացուցել պայթյունի մեջ զինյալների ներգրավվածության փաստը: