կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-19 17:33
Աշխարհ

Նորվեգիան արտաքսում է ռուս դիվանագետին՝ մեղադրելով լրտեսության մեջ

Նորվեգիան արտաքսում է ռուս դիվանագետին՝ մեղադրելով լրտեսության մեջ

Ռուս դիվանագետը կարտաքսվի Նորվեգիայից նորվեգացի քաղաքացու ձերբակալությունից հետո` օտար պետությանը կարևոր տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով. հայտնում է NRK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը:

«Մենք Ռուսաստանի դեսպանին տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը պերսոնա նոն գրատա է, և նրան կխնդրեն լքել Նորվեգիան: Դրա պատճառն այն է, որ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասխանում նրա կարգավիճակին և դերին որպես դիվանագետ», - ԱԳՆ-ին է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Այդ դիվանագետը աշխատել է դեսպանության առևտրի բաժնում: Նա հայտարարվել է պերսոնա նոն գրատա և 72 ժամ ստացել երկիրը լքելու համար: Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է չհրապարակել վտարվածի անունը:

Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայությունը նախկինում հայտնել էր 50-ամյա տղամարդու ձերբակալության մասին, որը կասկածվում էր պետական գաղտնիքները փոխանցելու մեջ, ով, իբր, հանդիպել են «Ռուսաստանի հետախուզության սպայի» հետ: