կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-04 13:20
Աշխարհ

Հայտնի ռուս բլոգերին արտաքսում են Ադրբեջանից, այնուհետև խնդրում վերադառնալ

Հայտնի ռուս բլոգերին արտաքսում են Ադրբեջանից, այնուհետև խնդրում վերադառնալ

Հայտնի ռուս բլոգեր Իլյա Վարլամովը երեկ ժամանել է Բաքու, որտեղ նրան օդանավակայանում դեպորտ են արել՝ չթողնելով մուտք գործել երկիր: Այդ մասին իր կայքում գրում է բլոգերը:

Ուշագրավ իրադարձությունները, սակայն, զարգանում են ավելի ուշ:

Վարլամովը ստիպված է լինում Բաքվից թռչել Ստամբում, քանի որ դա միակ հարմար չվերթն էր: Սակայն որոշ ժամանակ անց, երբ նա արդեն պատրաստվում էր Ստամբուլից թռչել Գրոզնի և արդեն գնել էր տոմսը, նրան զանգահարում են Ադրբեջանից:

Ըստ բլոգերի՝ տղամարդը ներկայանում է որպես սահմանապահ ծառայության աշխատակից, ներողություն խնդրում երեկվա միջադեպի համար, նշում է, որ սխալմունք է տեղի ունեցել և, որ բլոգերի դեմ ոչինչ չկա:

Աշխատակիցն ասել է, որ իրենք կփոխհատուցեն բոլոր ծախսերը և նրա համար տոմս կգնեն:

Վարլամովը համաձայնում է  և ժամանում Բաքու, որտեղ իրեն դիմավորում են ծաղկեփնջով:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այդ պատմությանը՝ նշելով, որ Ադրբեջանում, հավանաբար, վախեցել են սկանդալից: