կարևոր
5680 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-17 20:20
Քաղաքական

Լրատվական կայքը ընդունել է, որ զրպարտել է մեղադրելով դրամ ու տուն ստանալու մեջ

Լրատվական կայքը ընդունել է, որ զրպարտել է մեղադրելով դրամ ու տուն ստանալու մեջ

Սիրելի՜հայրենակիցներ,
Հարգելի՜ լրագրողներ

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Civic.am լրատվական կայքը կատարել է մեր պահանջը տպագրելով մեր պատասխան հերքումը։ Ակնհայտ է, որ սույն քայլով վերոնշյալ լրատվական կայքը փաստացի ընդունել է, որ հղում անելով այսպես կոչված «հավաստի» աղբյուրի և մեզ մեղադրելով Ռ. Քոչարյանից գումար և բնակարան ստանալու մեջ զրպարտել է մեզ տարածելով չհիմնավորված ու անապացույց տեղեկատվություն: Մենք անհոգնել ու հետևողական պայքարելու ենք յուրաքանչյուր անբարո ապատեղեկատվության դեմ, որի նպատակը մեր պայքարի արժեզրկումը և էժանացումն է: Մենք մեր որդիների նահատակությունը չենք վաճառում, հանուն իրենց գնալու ենք յուրաքանչյուր ստի ու կեղծիքի հետևից անկախ «հավաստի» աղբյուրների զբաղեցրած պաշտոնից ու երևակայության աստիճանից:

Զոհվածների ծնողներ