Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.78 |
EUR | ⚊ | € 432.41 |
RUB | ⚊ | ₽ 4.5619 |
GBP | ⚊ | £ 501.83 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ վերջերս կայացած հանդիպումը, որի ընթացքում ձախողվել են Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերը, երկրի համար քաղաքական և պատմական մեծ հաղթանակ էր: Այս մասին իրանական IRNA գործակալությունը հաղորդել է օգոստոսի 18-ին:
IRIB հեռուստատեսության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու հիմնական հանդիպում է ունեցել՝ մեկը՝ 2018-ին, որը վարել է Դոնալդ Թրամփը, երբ 14 անդամ են դեմ հանդես եկել, իսկ մյուսը՝ վերջերս, երբ ԱՄՆ-ի հակաիրանական բանաձևը մերժվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
«Այս արդյունքն աննախադեպ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատմության մեջ», - շեշտել է Ռոհանին: «Անցած մեկ տարվա ընթացքում մենք երկու անգամ դատապարտեցինք ԱՄՆ-ին Հաագայում: Պատմությունը հիշո՞ւմ է, որ Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարվա ընթացքում երկու անգամ դատապարտի այս երկրին մեր հայցով»: