|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները: Նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասված է, որ Սիրիայում Աստանայի գործընթացի շրջանակներում ձևակերպված գործողություններն ու բանակցությունները նպաստել են Սիրիայում բռնությունների նվազմանը, հումանիտար ճգնաժամի թեթևացմանը, փախստականների հոսքերի դադարեցմանը, Սիրայում խաղաղության և կայունության հաստատմանը:
Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին պատրաստակամություն են հայտնել` նորից հանդիպել` քննարկելու սիրիական ճգնաժամը: Երեք երկրների նախագահները կշարունակեն ջանքեր գործադրել Սիրիայում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: Նրանք պայմանավորվել են ամրապնդել միմյանց միջև փոխվստահությունը: