|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից Yerkir.am-ին հայտնում են, որ ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր, գրում է տեղեկատվական շտաբը։
Նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները Շահումյանի շրջանում բռնկման օջախի շփման շրջանակից են:
Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 81 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 863 է: