կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 20:17
Հասարակություն

Իմքայլական հերթական պատգամավորի հերթական անհեթեթությունը

Իմքայլական հերթական պատգամավորի հերթական անհեթեթությունը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել:

Պարզվում է, որ նա օրերս շրջանառվող հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացին վերաբերող փաստաթղթում, Տավուշի մարզից 5 գյուղ եւ Արարատի մարզից 1 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին որեւիցե կետի չի հանդիպել:

Նա նաեւ նշել է, որ իրավասու չէ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել այդ տեղեկատվությունը, բայց, ըստ Ղալումյանի, փաստաթուղթն այն մասին է, որ պետք է հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի սահմանային խնդիրներն ու լուծում կտա դրանց:

Ըստ Ղալումյանի՝ Տավուշի մարզում ե՛ւ ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, ե՛ւ կան հայկական տարածքներ:

Հիշեցնենք՝ Վահե Ղալումյանն իշխանափոխությունից հետո դարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նրա եղբայրն այս պահին Տավուշի մարզպետն է։ Ի դեպ վերջինս Նիկոլ Փաշինյանի քավորն է: