Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Նոյեմբերի 9-ը մեր նորագույն պատմության թերևս ամենաողբերգական օրն է։ Հայաստանի թավշյա իշխանությունները ծնկեցին արևելյան սուլթանի առջև և անձնատվության (կապիտույացիայի) հայտարարություն ստորագրեցին։ Փաշինյանը զենքը խոնարհեց Ալիևի առաջ հայտարարելով, որ դրանով փրկեց 20-35,000 զինվորականի։
Նոյեմբերի 9-ից հետո զգուշացնում էինք, որ Ադրբեջանը կանգ չի առնելու, թոկից փախած շունը շարունակելու է բզկտել մեր հայրենիքը, եթե մռթին քարով չխփես։ Նոյեմբերի 9-ից հետո ընկան Խծաբերդն ու Հին Թաղերը։ Բայց, թուրքը չսահմանափակվեց միայն Արցախի Հանրապետությամբ։ Առանց մեկ կրակոցի տիրացավ Գորիս-Կապան ճանապարհի Շուռնուխի հատվածին։ Բայց դա միայն սկիզբն էր։
Մայիսի 12-ին, երկու տարի առաջ ճիշտ այս օրը, Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրքի հարձակումից մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանները հրաշալի կահավորված և պաշտպանված են։ Բայց, թուրքերը զավթած Քարվաճառից ու Քաշաթաղից մխրճվեցին Հայաստանի Հանրապետության տարածք և առաջ շարժվեցին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի և Սյունիքի մարզի Սև լճի ուղղությամբ։ Ունեցանք զոհեր, գերիներ, ու տարածքային կորուստները։ Թուրքը Հայաստանից հող զավթեց։ Փաշինյանը հայտարարեց․ «Հո՞ Սև լճի 30-ի համար կռիվ չենք անելու»։ Չարեցին։ Թուրքերը հետո հարձակվեցին Ներքին Հանդի վրա, Ջերմուկի ու Իշխանասարի, Տեղի վրա։
Այսօր թուրքը Հայաստանից մոտ 150 քառակուսի կիլոմետր է զավթել, հրաժարվում է դուրս գալ մեր երկրից։ Իսկ այս ամենը սկսվեց երկու տարի առաջ՝ մայիսի 12-ին՝ ազգային խայտառակության օրը․․․
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր