| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 10 ներկայացուցիչ այս գիշեր մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ուկրաինայի ընտրանու հետ: Հավաքի ընթացում նախատեսված են նաև սպարինգ մենամարտեր: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայից:
Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի և Սարգիս Նիկողոսյանի գլխավորությամբ ուկրաինական հավաքին կմասնակցեն 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշայիններ Արթուր Բազեյանը և Ժորժիկ Մարությանը, 63 կգ քաշայիններ Բենիկ Նիկողոսյանը և Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ուկրաինա մեկնելուց առաջ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ տղաները կորոնավիրուսի թեստեր են հանձնել, բացի այդ նաև ապահովագրվել են հավանական ռիսկերից: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո սա հայ բռնցքամարտիկների առաջին միջազգային ուսումնամարզական հավաքն է: