կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 09:48
Աշխարհ

Թրյուդոյի կինը կորոնավիրուսի թեստ է հանձնել. արդյունքը՝ դրական է

Թրյուդոյի կինը կորոնավիրուսի թեստ է հանձնել. արդյունքը՝ դրական է

Կորոնավիրուսային թեստը, որը հանձնել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆին, դրական արդյունք է ցույց տվել. գրում է NY Post-ը՝ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Կամերոն Ահմադի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝  նախօրեին վարչապետը որոշել էր անցնել ինքնամեկուսացման և աշխատել տնից։ Նա նման որոշում էր ընդունել այն բանից հետո, երբ կինը, վերադառնալով Մեծ Բրիտանիայից, վիրուսային հիանդության ախտանշաններ էր ունեցել։

Դեռևս Թրյուդոյի մոտ ախտանշաններ չկան, իսկ վերջինիս կնոջ մոտ հիվանդությունն ընթանում է մեղմ կերպով: