Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել․
«Սիրելի հայրենակիցներ,
Երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես որպես Վահեի հետ կոնտակտավոր անձ, անմիջապես թեսթ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնամեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը:
Քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացա պատասխանը` այն բացասական է և ինձ մոտ կորոնավիրուս չկա:
Այնպես որ, ես անցնում եմ իմ բնականոն աշխատանքային ռիթմին:
Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, այդ թվում` իմ խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս:
Շուտափույթ ապաքինում բոլորին, և քանի որ մամուլում եղավ տեղեկատվություն, որ մեր որոշ պատգամավոր գործընկերներ արդեն վարակակիր են եղել, բայց կանչվել են խորհրդարան` հայտնի հակասահմանադրական նախագծին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար, առաջիկա օրերին ԱԺ չեմ գնալու, մինչև խորհրդարանի շենքը հիմնավորապես չախտահանվի»,- գրել է Զոհրաբյանը: