|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ էնշանակվել Խորեն Վերանյանը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգիմասնագետը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է ոչ հեռավոր անցյալում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսելէ զբաղվել 2003 թվականին՝ «Փյունիկում», որտեղ նույն տարում դարձել է Հայաստանի չեմպիոն։
Հետագայում Վերանյանը խաղացել է «Արարատում», «Գանձասար Կապանում»:
2015-2018 թվականներին «Ալաշկերտի» կազմում երեք տարի անընդմեջ նվաճել է չեմպիոնականտիտղոսը և մեկ անգամ «Սուպերգավաթը»: 2018-19թթ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրու «Շիրակի» կազմում:
Հայաստանի երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ է:
Վերանյանի հետ պայմանագիրը կնքվել է 3 տարով: