Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայտնի է դարձել, որ Թուրքիայում ամենատարածված հանցագործությունը կողոպուտն է: Ըստ Demokrathaber-ի՝ լուրջ թվերի հասնող կողոպուտի դեպքերը գրանցվում են ամեն պահի:
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում յուրաքանչյուր 1 ժամում թալանվում է 11 տուն, 6 աշխատավայր: Միայն 2017 թվականին գրանցվել է կողոպուտի 600.000 դեպք: Իհարկե, կողոպուտի են ենթարկվում ոչ միայն անշարժ գույքերը, այլև ավտոմեքենաները: Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում մեկ տարվա ընթացքում գողանում են 25.000 ավտոմեքենա, այսինքն՝ օրվա կտրվածքով այդ թիվը կազմում է մոտ 68:
Զեկույցում Պոլիսն առաջին տեղում է, որտեղ գրանցվում են մեքենաների կողոպուտի՝ օրվա կտրվածքով ամենաշատ դեպքերը, սակայն, ընդհանուր առմամբ, մեքենաների կողոպուտի դեպքեր ամենաշատը գրանցվում են Մարմարայում:
Ընդդիմության պատգամավորներից Նամըք Հավուչը Թուրքիայում կողոպուտի և զեղծարարության մասին զեկույցը որակել է «սարսափեցնող»: