կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-10 13:00
Տարածաշրջան

Բեյրութում Ռուսաստանցի փրկարարներն ութ զոհվածի մարմին են գտել

Բեյրութում Ռուսաստանցի փրկարարներն ութ զոհվածի մարմին են գտել

Ռուսաստանցի փրկարարները որոնողական գործողության ժամանակ ութ զոհվածի մարմին են հայտնաբերել եւ դուրս հանել փլվածքների տակից: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում:

«Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել 268 հոգու, այդ թվում՝ 29 երեխայի: Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիայի աշխատակիցների կողմից անցկացվել Է COVID-ի 248 թեստ, իսկ Ռուսաստանի ԱԻՆ-ի հոգեբանները օգնություն են ցուցաբերել 33 մարդու»,-հայտարարել են ԱԻՆ-ում: Այնտեղ նշել են, որ արտակարգ իրավիճակների գոտում աշխատելու ժամանակ փրկարարների եւ կինոլոգիական ծառայությունների կողմից հետազոտվել է 300 քառակուսի մետր տարածք, այդ թվում՝ 6800 քառակուսի մետրը՝ անօդաչուների օգնությամբ:

«Ռուսաստանցի փրկարարները շարունակում են հումանիտար գործողությունը գործնական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ պայթյունի հետեւանքների վերացնելու համար»,-հավելել են գերատեսչությունում: ՌԴ-ի ԱԻՆ-ը Բեյրութում փրկարարական գործողությանը ձեռնամուխ է եղել օգոստոսի 6-ից: Ավերիչ պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Վերջին տվյալների համաձայն, զոհվել է առնվազն 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել են:

Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը: Պայթյունի հարվածն զգացել են նույնիսկ Կիպրոսում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: