կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-05 22:36
Սպորտ

«Լոռի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

«Լոռի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 5-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը եւ նախագահ Ռոբերտ Գրիգորյանը հանդիպեցին թիմի եւ երկրպագուների հետ ու ներկայացրին նորանշանակ գլխավոր մարզչին։

Ալբերտ Սոլոմոնովը Դերբենտի ֆուտբոլային դպրոցի սան է։ Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հայրենի թիմում, ինչպես նաեւ ԽՍՀՄ Մ17 հավաքականում։

Մարզչական կարիերան սկսել է 1996 թվականին։ Կարիերայի գերակշիռ մասն անցկացրել է Իսրայելում։ 46-ամյա մասնագետն աշխատել է «Մաքքաբի» Հադերա, «Մաքքաբի» Թել Ավիվ, «Մաքքաբի» Պետահ-Տիվկա ակումբների ակադեմիաներում՝ որպես պատանեկան եւ երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչ։

Այնուհետեւ գլխավորել է իսրայելական «Ահվա Արաբե» ակումբի առաջին թիմը։ Մարզել է նաեւ Իսրայելի Մ15 հավաքականը։

46-ամյա մասնագետն աշխատել է նաեւ մոլդովական «Օլիմպիա» ակումբում, նախ՝ որպես սպորտային տնօրեն, այնուհետեւ գլխավոր մարզիչ։