|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյի հետ: Մասնագետի օգնականն է լինելու է Ումար Մարխիևը. հհայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ալեքսեյ Երյոմենկոն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ» (1986—1987 թթ.) և «Դինամո» (1988—1990 թթ.) թիմերում: Եղել է ֆիննական «Յարոյի» (2009—2016 թթ.) և Կարագանդայի «Շախտյորի» (2016—2017թթ) գլխավոր մարզիչը:
Ումար Մարխիևը երկար տարիներ աշխատել է ֆիննական «Յարոյում»՝ գլխավոր մարզչի օգնական: Վերջին տարին մարզում էր ռուսական «Անգուշտ» ֆուտբոլային ակումբը: