|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՌՈՒԲԵՆ ՄԱԹևՈՍՅԱՆԻ մասին է։
Հայ ժողովրդական ու գուսանական երգարվեստը առանձնահատուկ գունագեղությամբ ապահովել է իր տեղը մեր մշակույթի պատմության մեջ: Երգի այդ ժանրը տարիներ շարունակ ու նաև այսօր, հայ ունկնդրին ոչ միայն գեղագիտական հաճույք է պատճառել, այլ փոխանցել՝ հայրենասիրական ոգի:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը մեկն էր այն բացառիկ ու տաղանդավոր երգիչներից, ով հայկական երգերը մեզ է ներկայացնում իր կատարողական բարձր արվեստով և պատգամում աչքի լույսի պես պահել հոգևոր այդ հարստությունը, քանզի այն մեր պատմությունն է:
Ռուբեն Մաթևոսյանը ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում որպես մենակատար առիթ է ունեցել շրջագայել աշխարհի հայաշատ երկրներում և ամենուր կարողացել է արժանանալ հանդիսատեսի բարձր գնահատականին։ Նրա հաջողության բանալին միայն ձայնային հիասքանչ տվյալներ չեն, այլ հայերեն բառի ճիշտ զգացողությունը, որը դառնում է ապրում և փոխանցվում ունկնդրին։ Սիրելի երգիչը հետագայում դառնալով նույն անսամբլի գեղարվեստական ղեկավարը իր սաներին հորդորում է նախ յուրացնել երգի բառերի իմաստը՝ հետո երգել։ Նա հավատում է, որ միայն այդպես երգիչը կարող է մնալ պատմության մեջ։
Ավելին կիմանաք դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։
#Համազգային_Երևան #Ռուբեն_Մաթևոսյան