Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրասիական տնտեսական միության պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ պաշտոնական այցով փետրվարի 6-8-ը գտնվում է Կուբայում, որտեղ հանդիպում է ունեցել Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Ինես Մարիա Չապմանի հետ:
Տիգրան Սարգսյանի և Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Ինես Մարիա Չապմանի հանդիպման ընթացքում քննարկվել են Կուբայում Միության անդամ երկրների կողմից ներդրումային հնարավորությունները:
Չապմանը ներկայացրել է Կուբայի տնտեսական քաղաքականության արդիականացման հիմնական տարրերը՝ հատուկ ուշադրության արժանացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:
Տիգրան Սարգսյանն ընգծել է ԵԱՏՄ անդամ պետությունների ու Կուբայի միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ հատկապես երկրում տնտեսական նոր ծրագրերի կյանքի կոչման ժամանակահատվածում:
«Հաշվի առնելով Կուբայի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությունները, ԵԱՏՄ-ի գործընկերները պատրաստ են մասնակցել այդ գործընթացներին: Ավելին, մեր միության գործարարներից արդեն իսկ կան կոնկրետ նախագծեր և առաջարկություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Կուբայի Հանրապետության կառավարության փոխգործակցության Ընդհանուր հանձնաժողովի առաջին նիստը:
Փետրվարի 6-8-ը Կուբայի մայրաքաղաք Հավանայում Եվրասիական տնտեսական միության ուԿուբայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարքմիջոցառումներ են տեղի ունեցել: