Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆորմուլա 1-ում պաշտոնապես չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի, Սինգապուրի և Ճապոնիայի գրան պրիները: Այս փուլերը չեն լինի 2020-ի մրցաշրջանի երկրորդ կեսին:
«COVID-19- ի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում մենք և մեր Ադրբեջանում, Սինգապուրում և Ճապոնիայում գտնվող գործընկերները որոշեցինք չեղարկել 2020 թվականին մրցավազքը», - ասված է «Ֆորմուլա 1» -ի հայտարարության մեջ: Որոշումը կայացվել է տվյալ երկրներում վարակով պայմանավորված իրավիճակի հետ։
Նշենք, որ Բաքվի և Սինգապուրի գրան պրիները քաղաքային են, հետևաբար դրան նախապատրաստվելը մեծ ժամանակ և ռեսուրսներ է խլում, ինչը համավարակի պայմաններում էլ ավելի է բարդացրել դրանց անցկացման հավանականությունը։ Իսկ Ճապոնիան դեռևս չի վերացրել երկիր մուտք գործելու արգելքները։
Նշենք, որ մարտ ամսին պետք է սկսվեր 2020 թ. մրցաշրջանը, սակայն համավարկի հետևանքով մեկը մյուսի հետևից երկրները հայտարարում էին մրցավազքերի չեղարկման մասին։ Մրցաշրջանը կսկսվի Ավստրիա գրան պրիով, կունենա 15-18 գրան պրի և կշարունակվի մինչև դեկտեմբեր ամիս։