կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 15:30
Իրավական

Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ է ներգրավվել

Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ է ներգրավվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հուլիսի 28-ին դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ է ներգրավվել։

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ Կառավարության համապատասխան որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ՝ կապված թարգմանչի՝ դատական նիստում ներգրավման հետ․այսուհետ թարգմանիչը պետք է ներգրավվի դատական դեպարտամենտի միջոցով և նա պետք է լինի մրցույթում հաղթած կազմակերպությունից։

Թարգմանիչ Վարդուհի Շահինյանը տեղեկատվություն է տրամադրել իր որակավորման և մասնագիտական փորձի մասին։ Դատարանը պարզաբանել է թարգմանչի պարտականությունները։

Լսելով կողմերին՝ դատավորը որոշել է թարգմանիչ Վարդուհի Շահինյանին ներգրավել որպես Յուրի Խաչատուրովի թարգմանիչ՝ հաշվի առնելով, որ դատարանը տեղյակ չէ այնպիսի հանգամանքների մասին, որոնք կհանդիսանան բացարկի հիմք, իսկ Յուրի Խաչատուրովը չի հիմնավորել թարգմանչի շահագրգռվածության վերաբերյալ իր ենթադրությունը: