Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելն արգելելու վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը:
«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառաբանությամբ, որ առկա չի եղել վարույթ իրականացնող մարմնի պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն և մեջբերելով ՀՀ քր. դատ. օր-ի143-րդ հոդվածի 6-րդ մասը ՀՀ ոստիկանությունը նշել է, որ դատարանը պարտավոր է եղել Յուրի Խաչատուրովի ՀՀ սահմանը հատելու թույլտվությունը տալ որոշում կայացնելով:
Նշված հարցի վերաբերյալ ցանկանում եմ ներկայացնել իմ մեկնաբանությունը:
ՀՀ քր. դատ. օր-ի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. Միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Միջնորդության կամ պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես տեղյակ է պահում դիմողին:
Վերլուծելով վերը նշված քրեադատավարական նորմը առաջին հայացքից թվում է, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդությունների քննարկման և լուծման արդյունքում կայացնում է բացառապես ՈՐՈՇՈՒՄ, սակայն ուսումնասիրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածը և այն վերոհիշյալ նորմի հետ համակարգային վերլուծությայն ենթարկլով նկատում ենք, որ վարույթն իրականացնող մարմինը կողմի ներկայացված միջնորդության քննարկման և լուժման արդյունքում ՈՐՈՇՈՒՄ է կայացնում միայն ու միայն միջնորդությունը մերժելու կամ դրա քննարկումը հետաձգելու դեպքում, իսկ միջնորդությունը բավարարարելու դեպքում քր. դատ օրենսդրությամբ ՈՐՈՇՈՒՄ կայացնելու հայեցակարգ նախատեսված չէ:
Գործնականում, եթե որևէ կողմի ներկայցված միջնորդությունը քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, դատարանը, գտնում են հիմնավոր և անհրաժեշտ են համարում այն բավարարել, ապա վերը նշված դատավարության հանրային սուբյեկտները ընդամենը գրությամբ հայտնում են միջնորդություն հարուցած անձին նրա խնդրանքը բավարարելու մասին առանց դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու: Ուստի կարծում եմ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ.Գրիգորյանը, բավարարելով փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը, ընդունել է պատշաճ փաստաթուղթ»,- գրել է նա: