| 
                            Փոխարժեքներ
                                                        28 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 | 
| EUR | ⚊ | € 445.5 | 
| RUB | ⚊ | ₽ 4.814 | 
| GBP | ⚊ | £ 510.64 | 
| GEL | ⚊ | ₾ 140.8 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-07-28 17:07
            5 տարի առաջ - 2020-07-28 17:07  
         
                
            Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ լարին, հաղորդում է «ՌԻՍ Նովոստի»-ն։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2667 նոր դեպք, մահացել է 235 մարդ:
Փետրվարի 19-ից վարակվածների ընդհանուր թիվը, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել են երկրում COVID-19-ը կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել է 296 273-ի, զոհերի թիվը՝ 16 147-ի, ապաքինվել է 257 019 մարդ։
Համաճարակային իրավիճակի վատթարացման հետ կապված իշխանությունները հուլիսի 5-ից երկրում պարտադիր են դարձրել դիմակներ կրելը հասարակական եւ փակ վայրերում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրն ապրում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որը սկսվել է հունիսի կեսերից: