|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում պաղեստինցիների զոհերի թիվը գերազանցել է 23800-ը, հայտնում է Պաղեստինի Առողջապահության նախարարության գրասենյակը, գրում է РИА Новости-ին։
«Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 23 843-ի, վիրավորվել է 60 317 մարդ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
Միաժամանակ նա նշել է, որ վերջին մեկ օրում Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իսրայելական 12 հարձակումների հետևանքով 135 մարդ է մահացել:
«Յուրաքանչյուր քսաներորդ պաղեստինցին կա՛մ զոհ է, կա՛մ վիրավոր, կա՛մ անհետ կորած», - հավելել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը: