|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 160 հազարը, որից ավելի քան 8 հազարը՝ մահվան ելքով, հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նախօրեին ավելի քան երկու ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 հազար դեպք: Վերջին անգամ նման դեպք գրանցվել էր մարտի 31-ին։
Ջահանփուրի խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել են COVID-19-ի մասին, հասել է 8012-ի: Առողջացել է 125 206 մարդ։