|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կիևը և Անկարան քննարկում են Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության կազմակերպման հնարավորությունը: Այս մասին հուլիսի 27-ին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերեն:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ուկրաինան արդեն գնել էր այդ անօդաչուների խմբաքանակը Թուրքիայից:
«Քննարկվում է նույնիսկ ավելի հզոր համակարգերի համատեղ արտադրությունը, և նույնիսկ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Ուկրաինայում: Կարծում եմ, որ պաշտպանական արդյունաբերությունը կարող է նոր խորհրդանիշ դառնալ թուրք-ուկրաինական համագործակցության համար», - նշել է դիվանագետը:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ուկրաինական անվտանգության ուժերի համար նոր ԱԹՆ-ներ գնելու մտադրության մասին: