Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարություն է տարածել առ այն, որ ձեռնարկվել են որոշակի նախաձեռնություններ նավատորմի կողմից կործանիչ-ռմբակոծիչներ ձեռքբերելու համար՝ մեղադրելով ԱՄՆ-ին և մյուս արևմտյան երկրներին Կոսովոյի սպառազինման մեջ. այս մասին գրում է AP-ը, մեջբերելով սերբ առաջնորդի խոսքերը. «Ամերիկացիները, թուրքերն ու գերմանացիները հոգ են տանում իրենց սիրելի զավակի (Կոսովոյի,- խմբ.) մասին»։
Ըստ Վուչիչի՝ ԱՄՆ-ը վերջերս մատակարարել է մի քանի միավոր զրահատեխնիկա Կոսովոյի անվտանգության ուժերին։ Նա նշել է, որ Սերբիան չի կարող մրցել «ՆԱՏՕ-ի նվիրատվությունների» հետ, երբ խոսքը վերաբերում է զենքին, «հետևաբաև մենք պետք է դա անենք միայնակ»։
Միևնույն ժամանակ Վուչիչը չի մանրամասնել, թե ռազմական որ ինքնաթիռներն է Սերբիան պլանավորում ձեռքբերել, սակայն տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ կառավարությունը պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ին 20 կործանիչ-ռմբակոծիչների հարցումով։ Վաշինգտոնը դեռևս չի պատասխանել Բելգրադի հարցին ու մերժման դեպքում նա, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերի ռուսական «Սուխոյ-25»-ը։