Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրազիլիան մտադիր է 4.7 մլրդ դոլարի պայմանագրով չորս F-39E կործանիչ պատվիրել Saab-Embraer ընկերությունից՝ ի լրումն 2014թ. արդեն իսկ ձեռք բերված 36-ի: Երկիրը դիտարկում է նաեւ առնվազն 30 F-39E կործանիչից կազմված եւս մեկ խմբաքանակ պատվիրելու հավանականությունը, հաղորդում է Defence News-ը:
Շվեդական Gripen NG-ն 2013թ. պաշտոնապես ընտրվել է ապահովելու Բրազիլիայի օդուժի պահանջարկը: Որոշումը կայացվել է երկարատեւ գործընթացի արդյունքում:
Բրազիլիայի ռազմաօդային ուղերի ղեկավար գեներալ Կառլոս դե Ալմեյդա Բապտիստա կրտսերը լրացուցիչ պատվերի մասին հայտարարություն է արել ապրիլի 22-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում մարտական ավիացիայի տոնակատարության ժամանակ:
Միջոցառման ժամանակ ներկայացվել են երկու F-39 ինքնաթիռ, որոնք այս ամիս ավելի վաղ են ստացվել Շվեդիայից:
Լրացուցիչ պատվերի արժեքը չի բացահայտվել, սակայն փորձագետները կարծում են, որ Բրազիլիային դա 240 մլն դոլար կարժենա: