|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի Շախմատ-960-ի մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանին շնորհվեց երկրորդ մրցանակը. հայտնում է armchess.am-ը:
Ղարամյանը հաջող հանդես եկավ նաեւ Բիլի փառատոնի արագ շախմատի մրցաշարում: Այստեղ նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 117 մասնակիցների մեջ բաժանեց 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանը հինգերորդն էր: Հայ գրոսմայստերը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայից (Հնդկաստան):