|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստում կրկին քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ընդգծելով՝ դա շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար. այս մասին հայտնում են Կրեմլից։
«Անդրադարձ է եղել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանին ու Ադրբեջանին՝ այդ երկրների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
Ռուսաստանի անվտանգության խորհրուրդը՝ նախագահ Պուտինի ղեկավարությամբ, արդեն երկրորդ անգամ է անդրադառնում հայ-ադրբեջանական վերջին լարվածությանը։ Հարցը քննարկվել էր նաև մեկ շաբաթ առաջ, ինչից հետո Մոսկվան հայտարարել էր՝ պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ:
Տեսանյութն՝ այստեղ.