|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում խոսել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում ունեցած հանդիպման մասին:
Ըստ Hurriyet-ի՝ նա հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին, որի ժամանակ ինքը Պապին հիշեցրել է հարցի վերաբերյալ Թուրքիայի «զգայունության» մասին:
«Եվս մեկ անգամ առիթ ունեցա նրան հայտնելու, որ մենք շատ զգայուն ենք այդ հարցում»,- ասել է Էրդողանը՝ պնդելով, թե իբր Պապն այս հարցում բավական ողջամիտ մոտեցում ունի: