Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
GG-ի հիմնադիր-տնօրեն Խաչատուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սեպտեմբերի երեքն էր:
Հարազատներիս տուն դատարկ ձեռքով չէի ուզում գնալ: Մտա ճանապարհիս պատահած խանութներից մինը: Մտքիս արդեն կար, թե ինչ եմ ուզում յօր օնել: Խանութում դեռ առկա էին քիչմ թանկ խմիչքներ ու նռան հյութը, ընտրեցի հյութը:
Քաղաքում մի քանի օր է հացի վաճառքը դադարել էր: Աչքիս ընկան անկյունում կարծես թաքնված կուրկուտով լի պարկեր: Իմ հարցին, արդյոք այն վաճառվում է, ստացա դրական պատասխան: Խանութից դուրս եկա այն մտքով, որ կուրկուտն ինչ պակաս հաց է: Որոշեցի, որ հետ դառնալու ճամփին երկու պարկն էլ կգնեմ:
Վարսավիրանոցի կողքով անցնելիս, զգացի որ այս օրերին ոչ հատուկ աշխուժություն կա: Գեղեցկության սրահներն այն քիչ գործերից են, ում բլոկադան համեմատաբար խրեգ է խփել: Իսկ աշխուժության պատճառը նախորդ օրվա Հայոց մայրաքաղաքում տեղի ունեցած հանրահավաքն էր: Քննարկման առարկան մասնակիցների թիվն էր, կարծիքները տարբեր էին, բարշեցին այն մտքի վրա, որ քսան հազարից շատ է եղել և որ հաջորդին ավելի շատ մարդ կգա:
Պաշարված Արցախում մարդիկ շատ զգայուն են Երևանում կատարվող շարժերին, չէ որ այնտեղ կայացված որոշումները ուղիղ անդրադարձ են ունենում Արցախի կյանքի վրա: Երբ տեսնում ես տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք ընդհանուր նպատակի համար են հավաքվել, քեզնից անկախ գիտակցում ես, որ մենակ չես, քեզ ավելի մեծ բանի մաս ես զգում: Զգում ես, որ ցավին դիմանալու ես, քանի որ մեջքիդ կանգնած քույրեր և եղբայրներ ունես:
Հարազատներիս տանը նույնպես հանրահավաքի թեման էր, զուգահեռներ էին տարվում ութսունականների վերջում տեղի ունեցող հանրահավաքների հետ: Ակնհայտ էր, որ քաղաքում ոգևորություն կա:
Վերադառնում էի տուն, մտա խանութը: Մոտ կես ժամ էր անցել, կուրկուտի պարկերը վաճառվել էին:
Դե վեչինչ շուկայից կգնեմ...
Լավ է ինան:
Տարածեք այս փոստն և իմ շնորհակալությունը հայ ազգին, որ ինքը կա և այսքան լավն է»։