կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 13:04
Հասարակություն

Ծակքարում կառուցվում է ոռոգման ջրատար

Ծակքարում կառուցվում է ոռոգման ջրատար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի «Մատուռներ» թաղամասում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են ոռոգման ջրատարի կառուցման շինարարական ակտիվ աշխատանքներ: Այս մասին հայտնել է Ծակքար համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանը։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն 924 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 13 միլիոն 246 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 5 միլիոն 677 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին եւ կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Ջրատարի ընդհանուր երկարությունը կազմում է 1 200 մետր:

«Այս ծրագիրը պետք է իրականացվեր 2019 թվականի ընթացքում, սակայն ընդհատվեց անորակ շինարարության պատճառով: Այս տարի պայմանագիր է կնքվել մեկ այլ շինարարի հետ, եւ աշխատանքներն ընթանում են սահմանված չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Երկաթե կիսախողովակներով կառուցվող ջրատարը անխափան սպասարկելու է շուրջ 70 տնտեսության կարիքները: Նորակառույց այս թաղամասում ընդհանրապես ոռոգումը կազմակերպվել է մեջ դժվարություններով: Շուտով այստեղ մենք կունենանք միանգամայն բարելավված ջրամատակարարում»,-նշել է Ծակքար համայնքի ղեկավարը:

Հուլիսի 22-ին Ծակքարի ոռոգման ջրատարի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին: