Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վեոլիա ջուր»-ն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել վթարային ջրանջատման մասին:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«‼️Ուշադրություն
Վթարային ջրանջատում Երևանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Եղվարդի խճ. 15 հասցեում, «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից վարձված շինարարական կազմակերպության կողմից թույլ տրված սխալի արդյունքում վնասված Արզական-Երևան մայրուղային ջրատարի վերականգնողական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 24-ի ժամը 13.30-ից մինչև հունվարի 26-ը ժամը 01.30-ն կդադարեցվի
✅Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
☑️Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածներ,
☑️Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր,
☑️ Իսակովի 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/7, 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 շենքեր,
☑️Տիչինայի փողոց, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, 1-ին փակուղի և 34 շենք,
☑️Ծերենցի փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքներ
☑️Մեծարենց,Գագարին,Իսրայել Օրի, Վանտյան, Տիտով, Դուրյան, Շրջանային, Մանուկյան, Ռ. Մելիքյան, Մամիկոնյան, Ջիվանի փողոց և 11/1 շենք,
☑️Միքայելյան, Շահումյան 2-7փփ., Ջիվանի փ. և նրբ., Մարտիկյան,
☑️Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբանցք (Քեսաբցիների փող.), 14 փողոց և 1-ին նրբանցք, 16-րդ և 17-րդ փող.-ներ,
☑️Քուչակի, Միրաքյան, Օտյան փողոցներ, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածներ(Կուրղինյան փ. և նրբ.)Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցներ,
☑️Իսակովի պողոտա,
☑️ Հաղթանակ գյուղի 1-ին փողոց՝ նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցներ,
☑️«Ագաթ» գործարան, «Դուստր Մարիաննա» ընկերության
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»:
Նշենք, որ, ըստ մեկ այլ հայտարարության, «Վեոլիա ջուր»-ը քիչ առաջ ստացանք նկարներ Եղվարդի խճուղում «Արզական-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վայրից, որտեղ Վեոլիա Ջրի վթարային բրիգադը արդեն սկսել է վթարի վերացման աշխատանքները:
«Մեր աշխատակիցների կողմից կատարվել է ջրանջատում և այժմ խողովակների միջից ջուրը պոմպով դուրս է մղվում՝ վնասված ջրատարի վերանորոգման աշխատանքները սկսելու համար:
Ինչպես մեզ տեղեկացրեց Վեոլիա Ջրի «Արևմուտք» տնօրինության «Մաշտոց» տեղամասի պետ Հրանտ Դանիելյանը, ջուրն ամբողջությամբ խողովակներից դուրս մղելուց անմիջապես հետո կսկսվեն վթարված ջրագծի վերանորոգման աշխատանքները:
Հիշեցնենք, որ վթարն առաջացել է «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից վարձված շինարարական կազմակերպության կողմից թույլ տրված սխալի հետևանքով, ինչի պատճառով վթարվել է «Արզական-Երևան» մայրուղային ջրատարը:
Մեր աշխատակիցների կողմից բոլոր ջանքերը ներ են դրվում՝ վթարը ժամ առաջ վերացնելու և ջրամատակարարումը հայտարարված ժամանակից շուտ վերականգնելու համար:
Իրավիճակի մասին՝ կից ֆոտոշարքով»: