|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վրաստանի ազգային բանկն այսօր արժութային աճուրդում վաճառել է 40 միլիոն դոլար: Ըստ բանկի տվյալների՝ աճուրդում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 3.0585 լարի, ինչը տարեսկզբից Ազգային բանկի կողմից արտարժույթի իններորդ միջամտությունն է:
Նշվում է՝ արտարժույթի շուկայի կայունացման համար պահուստներից հատկացվել է 269,65 միլիոն դոլար:
Հիշեցնենք՝ 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ Ազգային բանկի արտարժույթի պահուստները կազմում են 3 միլիարդ 616 միլիոն դոլար: Տարեկան կտրվածքով պահուստները նվազել են 119 միլիոն դոլարով, իսկ այս տարվա հունվարի 31-ի համեմատ աճել են 133 միլիոն դոլարով: