կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 09:37
Առանց Կատեգորիա

«Անցումային արդարադատության» մեկ նոր ամբողջական առաջարկ կներկայացնի իշխանությանը. «Փաստ»

«Անցումային արդարադատության» մեկ նոր ամբողջական առաջարկ կներկայացնի իշխանությանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած առողջապահական եւ սահմանային լարվածությանը՝ մեր երկրում որոշ շրջանակներ շարունակում են հաստատակամորեն առաջ տանել ՀՀ դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության թեզը։

Մասնավորաբար մեզ տեղեկություններ են հասել, որ ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող, այսպես կոչված, սորոսական շրջանակները շարունակում են ակտիվորեն քննարկել անցումային արդարադատության հետ կապված տարբեր դրույթներ եւ մտադիր են այն ամեն գնով կյանքի կոչել։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք պատրաստվում են մեկ նոր՝ ամբողջական առաջարկ ներկայացնել ՀՀ իշխանություններին եւ հերթական անգամ համոզել, որ անցումային արդարադատությունը երկրի համար ունի առանցքային կարեւորություն։ 

Մեր աղբյուրը փոխանցել է նաեւ, որ, այսպես կոչված, սորոսականների համար առաջնային է այն գաղափարը, ըստ որի՝ «անցումային արդարադատությունը սովորական արդարադատություն չէ, դա արդարության վերականգնման արդարադատություն է»։ 

Իրենց կողմից առաջ քաշված տեսության մեջ անցումային արդարադատության հետ կապված հիմնական թեման վերաբերում է «պետության զավթման» թեզին, որն այդ շրջանակի համար ունի գերկարեւոր նշանակություն։ 

Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված փաստահավաք խմբի գաղափարի «կնքահայրը» հիշյալ հիմնադրամի ներկայացուցիչներն են։ Վերջին մի քանի շաբաթներին նրանք մի քանի հանդիպումներ ու տեսակոնֆերանսներ են կազմակերպել եւ այս գաղափարները հերթական անգամ վերահաստատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում