|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Դուք` լրագրողներդ, մեղավոր չեք, որ պատկերացում չունեք անցումային արդարադատության մասին, քանի որ անգամ իրավաբանները պատկերացում չունեն դրա մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով անցումային արդարադատության թեմային:
Նրա խոսքով` ինքն ուսումնասիրել է ամբողջ աշխարհի փորձը, գիտի դրա տարբեր դրսևորումներ, սակայն Հայաստանի պարագայում պարզ չէ` ինչի մասին է խոսքը:
«Ես չգիտեմ` ինչ է այն, ինչի մասին խոսում են: Ինչ խմբեր են աշխատում, ինչ են ծրագրում, ես մոտիկից տեղեկություն չունեմ: Մենք չենք մասնակցում այդ քննարկումներին, սակայն արդարադատության համակարգի բարեփոխման նպատակով մենք հայեցակարգ ենք մշակել` ինչից ելնելով էլ ռազմավարական զարգացման ուղղություններն ենք մշակում: Իսկ թե որքանո՞վ կհամընկնի տարբեր մշակումների հետ, չեմ կարող ասել»,- ասաց Հարությունյանը: