կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-21 16:06
Աշխարհ

ԱՄՆ ՌՕՈւ-ն կգնի «թուրքական» Ֆ-35-երը

ԱՄՆ ՌՕՈւ-ն կգնի «թուրքական» Ֆ-35-երը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը որոշել են ամերիկյան Lockheed Martin պաշտպանական կորպորացիայից գնել 8` հինգերորդ սերնդի Ֆ-35 կործանիչներ, որոնք նախատեսված էին Թուրքիայի համար: Այդ մասին ասվում է հուլիսի 20-ին Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ. տեղեկացնում է yerkir.am-ը:

Փաստաթղթի համաձայն` գործարքը տեղի կունենա «ձևափոխված պայմանագրի» շրջանակներում: Գումարը, որը երկրի ՌՕՈւ-ն վճարելու է ռազմական օդանավերի ձեռք բերման համար, 862 մլն դոլար է:

Հիշեցնենք, որ Անկարան ծրագրում էր ձեռք բերել 100 ամերիկյան նորագույն բազմանպատակային կործանիչներ Ֆ-35-ի ստեղծման ծրագրի շրջանակներում, որի մասնակիցը կարող էր լինել, սակայն ռուսաստանյան Ս-400  զենիթահրթիռային համալիրների գնման պատճառով նրան դուրս էին թողել այդ ծրագրից:

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Ճապոնիային է վաճառելու 105 Ֆ-35 կործանիչներ` 23 մլրդ դոլարով:

ԱՄՆ Կոնգրեսն անցյալ տարվանից սպառնում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ ռուսաստանյան Ս-400-ների գնման պատճառով, սակայն կորոնավիրուսի համավարակը ժամանակավորապես սառեցրել է ամերիկա-թուրքական դիմակայությունը: