կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 10:39
Աշխարհ

ԱՄՆ-ում կործանվել է Կանադայի ՌՕՈւ ինքնաթիռը

ԱՄՆ-ում կործանվել է Կանադայի ՌՕՈւ ինքնաթիռը

Կանադայի թագավորական ՌՕՈւ CT-144 Tutor ուսումնական-ռազմական ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ հարավ-արևելքում՝ Ջորջիա նահանգի Բրուքս քաղաքից ոչ հեռու: Օդաչուն բարեհաջող դուրս է շպրտվել ինքնաթիռից. հայտնում է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA):

«CT-144 Tutor ինքնաթիռը, որը պատկանում էր կանադական թագավորական ռազմաօդային ուժերի «Սնեգիրի» (պիլոտային խմբին), կործանվել է Ջորջիա նահանգի Բրուքս քաղաքի արոտավայրերի մոտ այսօր՝ժամը 13.30-ի մոտ։ Իշխանությունները տեղեկացրել են, որ օդաչուն բարեհաջող դուրս է շպրտվել ինքնաթիռից»,- ասվում է վարչության պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում արված գրառման մեջ:

Կանադայի ՌՕՈւ-ն ևս անդրադարձել է դեպքին՝ նշելով, որ օդանավն ընկել է ավիաշոուից ոչ շատ առաջ, որը պետք է տեղի ունենար Ատլանտայում։

«Այժմ չափից ավելի վաղ է խոսել միջադեպի պատճառների մասին։ Մենք ուրախ ենք, որ ինքնաթիռի օդաչու Քևինը և հանրությունը չեն տուժել»,- ասվում է Կանադայի կողմից տարածված հաղորդագրությունում։